Ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, հղում անելով «A24.az»-ին՝ գրում են, որ իրավապահ մարմինների գործողություններից դժգոհ Բեյլաղանի շրջանից ընտանիքը գտնվում է Ադրբեջանի սահմանին, սպառնում է անցնել սահմանը և քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից։ Այդ մասին կայքի խմբագրությանը հեռախոսազանգով հայտնել է ընտանիքի անդամներից՝ Ռահիլա Քարիմովան։
Տեղեկությունը տարածվել է հունվարի 8-ին և մինչ օրս այդ ընտանիքի հետագա ճակատագրի մասին ադրբեջանական կայքերում որևէ տեղեկություն չկա: Չի բացառվում, որ նրանք ձերբակալված լինեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1554942374592037&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել