Բավականին երկար ժամանակ էր, ինչ Գյումրին ապրում էր համեմատաբար հանգիստ կյանքով, բայց արդեն 2 օր է, ինչ այնտեղ ակտիվացել են «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը:
Նրանք բացահայտ կերպով առանց որևէ վախի շարունակ կրակում են Գյումրիի փողոցներում........ Մինչև ե՞րբ, ո՞ւր ենք մենք այսպես գնում, դեռ որքա՞ն պիտի շարունակվեն հանցագործ տարրերի այս ապօրինությունները, մինչև ե՞րբ պիտի ՀՀ ոստիկանությունը ընկրկի այս հանցագործների առաջ: Այս հարցերի պատասխանը, սակայն, ինչպես, ես այնպես էլ ՀՀ շատ քաղաքացիներ չգիտեն, բայց ես՝ որպես ՀՀ ապագայով ու ՀՀ քաղաքացու համար մտահոգ մարդ, պահանջում եմ ոստիկանությունից, որ օրենքի ողջ խստությամբ պատժեն այս հանցագործներին: Անկողմնակալ վերաբերմունքը վերջին դեպքերի հետ կապված ինչ-որ տեղ նաև կվերականգնվի հավատը ոստիկանության նկատմամբ (եթե, իհարկե, հավատ ոստիկանության նկատմամբ երբևէ եղել է), սա շատ լավ առիթ է բարձր ամբիոններից իրեն ժողովրդի իսկական ծառա համարող Վովա Գասպարյանի համար ապացուցելու, որ դա իրոք էդպես է, և սին հայտարարություններ անող չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել