Կարո՞ղ ենք արդյոք ապրել առանց քաղցրի: Հեշտությամբ: Քանի որ շաքարը ածխաջրերի մեծ խմբի միայն մի մասն է: Ածխաջրերի մեծ քանակությունից կարելի է ընտրել ամենաօգտակարները:
Դրանք են՝ մեղրը, շոկոլադը, բոլոր քաղցր մրգերը (բանան, խաղող, քաղցր խնձոր, կիվի, թուզ, ելակ, մանդարին, նարինջ, անանաս, տանձ, ձմերուկ, դդում, չամիչ, ծիրանաչիր և այլն):
Ձեզ մի՛ զրկեք նաև արևելյան անուշեղեններից. հալվան հարուստ է միկրոէլեմենտներով, ժելատինի հիմքի վրա պատրաստող զեֆիրը պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ կոլագեն՝ ֆիբրիլային սպիտակուց:
Իսկ ահա շաքարի օգտագործումը, որը համարվում է մաքրված, զտված մթերք, պետք է նվազագույնի հասցնել: Շաքարի այլընտրանք կարող են համարվել շաքարի փոխարինիչները: Սակայն դրանց ընտրության մեջ պետք է ուշադիր լինել, քանի որ շաքարի որոշ փոխարինիչներ պարունակում են օրգանիզմի համար վտանգավոր բաղադրիչներ:
Օրգանիզմին վնաս է հասցնում նաև այն հրուշակեղենը, երբ ածխաջրի հետ միասին օգտագործվում են մեծ քանակությամբ ճարպեր: Նախապատվությունը պետք է տալ շոկոլադային կոնֆետներին, այլ ոչ թե այրված շաքարավազից պատրաստված կարամելին: Խորհուրդ է տրվում ամբողջովին հրաժարվել խտացրած կաթից պատրաստված կոնֆետներից:
Պետք է հիշել, որ նույնիսկ օգտակար քաղցրեղենները պետք է չափավոր օգտագործել: Այդ պատճառով յուրաքանչյուր մթերքի համար կարելի է սահմանել քանակական չափաբաժիններ.
Շոկոլադե սալիկ – ամիսը 1 անգամ,
Շոկոլադե կոնֆետ– օրը 1 անգամ (1-2 հատ),
Մեղր - 1-2 թեյի գդալ քնելուց առաջ (կարելի է օրը 1 անգամ),
Հրուշակեղեն, կրեմով բիսկվիթ – միայն տոների ժամանակ և միայն փոքր կտոր,
Քաղցր մրգեր, բանջարեղեն – անսահամանափակ քանակությամբ (ալերգիայի բացակայության պարագայում):
Աղբյուրը՝ Doctors.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել