Panorama.am-ը գրում է.

Եթե ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանության հայտնի միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, ապա Արտաշես Գեղամյանը խոստանում է՝ նախաձեռնող կողմը, այս դեպքում՝ «Ելք»-ը, տհաճ անակնկալների կհանդիպի: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

«Մարդիկ, ըստ որում՝ չկայացած մարդիկ, ամեն կերպ ուզում են ուշադրություն գրավել և ուշադրություն գրավելու ամենատգեղ միջոցն են գտել՝ շեղելով իմ ուշադրությունը այն խնդիրներից, որոնց վրա ես աշխատում եմ։ Ցավում եմ, բայց շատ տհաճ անակնկալներ են սպասվում այն  մարդկանց, ովքեր նախաձեռնել են այդ ամենը։ Իրենց մի մասի համար հայտնություն կլինի այն ամենը, ինչին ես կանդրադառնամ։ Սպասենք, թող էթիկայի ժամանակավոր հանձնաժողվը ստեղծվի, անաչառ ուսումնասիրություններ սկսի, որի աշխատանքի արդյունքն ակնհայտորեն անակնկալներ կմատուցի։

Հպարտանալ դրանով ես չեմ կարող, որովհետև դա այն աշխարհ չէ, որում ես ապրում եմ, որի հետ կապված են իմ հեռանկարները, հույսերը, մտորումները և իմ  վերլուծությունները։ Պարզապես դա իմ կողմից կլինի ժամանակի վատնում, իսկ ժամանակն ամենաթանկ կապիտալն է, որը շռայլելու իրավունք չունենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել