Հայկ Մարությանին քննադատելիս գոնե հասկանո՞ւմ եք, որ նա հայկական ֆիլմարտադրության մեջ ամենավաճառվող արտադրանքն է ստեղծում:
Հայկը շատ լավ հասկանում է բիզնեսից, հասկանում թեթև, կատակերգական ժանրից և լավ գիտի՝ որ դերասաններին ներգրավի իր նախագծերում: Օրինակ՝ շատերի նման համբույրի տեսարաններով հանդիսատեսին չի փորձում գրավել, կատակերգությունը նրա մասնագիտությունն է: Ինչո՞ւ եք քննադատում, երբ դուք հենց նույն այդ ֆիլմերի սպառողներն եք։ Քննադատում եք, բայց, կինոթատրոնի վերջին շարքում նստած, ծիծաղում եք ձեր ասած գռեհիկ հումորների վրա: Երբ ասում եք, որ նրան հաջողվեց նկարել աշխարհի ամենանմակարդակ, ամենագռեհիկ ու ամենացածր ճաշակի ֆիլմը, գոնե հասկանո՞ւմ եք, որ այդ ամենի վրա ծախսվել է գումար, ժամանակ, և բացի այդ՝ գիտե՞ք, որ «Սուպեր մամա 2»-ը երեք հարյուր հազարից ավել մարդ է նայել կինոթատրոններում: Հիմա կասեք՝ նման ֆիլմերով ինչպես կարելի է սերունդ կրթել։ Դե կներեք, իսկ դուք ի՞նչ եք անում սերունդ կրթելու համար կամ ինչո՞ւ եք ամեն ինչ այդքան ծանրացնում: Հիմա ֆիլմ է, նայեցիք, ծիծաղեցիք, անցավ-գնաց:
Նյութի աղբյուր՝ http://kritsik.blogspot.am/2018/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել