1․ Գնալ զուգարան
Սեքսից հետո միզելն ինֆեկցիաներից չի պաշտպանի, բայց կօգնի ազատվել բակտերիաներից, որոնք սպասում են իրենց ժամին, որպեսզի ներթափանցեն միզուղիներ և բազմապատկվեն։ Տղամարդկանց միզանցքը երկար է, բակտերաները նրանց համար այդքան վտանգավոր չեն, բայց այս խորհուրդը վերաբերում է նաև նրանց։ Սեքսից հետո միզելը կօգնի ազատվել միզանցքում մնացած սերմնահեղուկից։
2․ Լողանալ
Սեքսից հետո անհրաժեշտ է 15 րոպե լողանալ, որպեսզի գենիտալիաները մաքրվեն քսայուղից, բակտերիաները չհայտնվեն միզուղիներում, որոնք կարող են ինֆեկցիաների պատճառ դառնալ։ Եթե ցնցուղ չկա, օգտագործեք թաց անձեռոցիկներ կամ կտորները։ Անհրաժեշտ է մաքրել ձեռքերը և մարմնի ինտիմ մասերը։ Ցուցակում նաև սեքս-խաղալիքներն են։ Հասկանալի է, որ սեքսից հետո ցանկություն չկա մտածելու դրա մասին, բայց սրանք մաքրելը նույնպես պարտադիր է։
3․ Մեկ բաժակ ջուր խմել
Սեքսից հետո, ինչպես լավ մարմնամարզությունից հետո, օրգանիզմը ջրազրկված է լինում։ Մի ալարեք և մեկ բաժակ ջուր խմեք։
4․ Զրուցել
Ապացուցված է, որ սեքսից հետո տղամարդիկ ավելի շատ ցանկանում են հանգստանալ։ Սակայն սեքսից հետո անհրաժեշտ է մի քանի րոպե տրամադրել զուգընկերոջ հետ զրույցին։ Սա շատ կարևոր է էմոցիոնալ մտերմության և հարաբերությունների ամրապնդման համար։
5․ Ուտել
Սեքսից հետո մարդիկ սովորաբար քաղցած են լինում։ Բայց օրգազմից հետո միանգամից մի վազեք խոհանոց։ Զրույցից և գրկախանությունից հետո միայն զուգընկերոջը առաջարկեք ուտել սպիտակուցներով և վիտամիններով հագեցած ինչ-որ բան։