Armsport.am-ը գրում է.

«CIES Football Observatory» հետազոտական կենտրոնը ներկայացրել է եվրոպական թոփ 5 առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին:

Ցուցակը կազմելուց հաշվի է առնվել խաղացողների տարիքը, դիրքը, պայմանագրի ժամկետը, արդյունավետությունը և միջազգային հեղինակությունը:

Լավագույն եռյակում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը (213 մլն եվրո), «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (202 մլն եվրո) և «Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը (194 մլն եվրո):

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս տարի 5-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», զբաղեցրել է 49-րդ տեղը:

1. Նեյմար (ՊՍԺ) - 213 մլն եվրո

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») - 202.2 մլն եվրո

3. Հարի Քեյն («Տոտենհեմ») - 194.7 մլն եվրո

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) - 192.5 մլն եվրո

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել