Ըհ, ո՞նց չասես՝ «Էս չե՞ք, արա՛»․․․ Փաստորեն մեր ողջ իրավապահ համակարգի պլոճիկը հերիքեց մենակ մի քանի ժամ Վարդանիկին հարցաքննելուն, որովհետև հենց հարցաքննել-վերջացրել են, բաց են թողել էդ հոգեկան հիվանդին:
Արա, լավ, ես չեմ հասկանում, դուք մե՞զ եք էշի տեղ դնում, թե՞ ոնց: Ասենք, 5 տարեկան երեխեն էլ պարզ կարա բացատրի, որ Վարդանիկին դեռ 18 տարի առաջ պետք ա բռնեին, իսկ հիմա առավել ևս, թե՞ նենց ուզում եք ասել, որ Վարդանիկի ախպոր տղեն կապ չունի սպանության հետ, իսկ Վարդանիկը՝ ոչ մի կապ իր ախպոր տղու ու Գյումրին քրեական մայրաքաղաքի վերածելու հետ:
Էդ ի՞նչ կարգի դեմք ա Վարդանիկը, որ պետք ա անպայման մի ձեռքով մարդ խփելուց, մյուս ձեռքով բռնաբարելուց բռնացնեք, որ նոր բարեհաճեք ինչ-որ սանկցիաներ կիրառել դեմը: Բյուջեից փողեր գողանալու մեջ բռնվավ՝ ոչ մի բան չարեցիք, տղեն մի քանի ամիս առաջ էլի դեբոշ արեց ու էլի կրակեց՝ ստորագրությամբ բաց թողվեց, ինքն էլ գնաց Ռուսաստան՝ էլի ոչինչ, հիմա էլ մարդ են խփել, ու դուք էլի ուզում եք կոծկե՞լ․․․
Չի ստացվի, պարոնայք իրավապահներ և իշխանականներ, արդեն հոգնել ենք, երբ ձու գողացողին քիչ ա մնում ցմահ տաք, իսկ մարդասպաններին ու թալանչիներին՝ ազգային հերոս, իսկ եթե ի վիճակի չեք մի հատ գժի թղթով ու մարզային մակարդակի գործչի պատասխանատվության ենթարկել, գուցե խոստովանեք, և մարդիկ իրենք Լինչի դատաստանի պատրաստություն տեսնեն, վստահեցնում եմ, որ այդ կերպ արդյունավետությունը անհամեմատ ավելի բարձր կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/274439026026360?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել