- Թուրքերը զորքեր են կուտակել Հաթայ նահանգում, որը գտնվում է Սիրիայի քրդաբնակ Աֆրինի հարևանությամբ, ըստ տեսանյութի՝ կապույտ բերետավորներ են ու նպատակ ունեն մտնելու Աֆրին։
- Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեից հետո վիճակը լարված է։ Բաղդադը գումար չի տալիս, քրդերի շրջանում սուր է աշխատավարձի խնդիրը, որի պատճառով մարդիկ դուրս են գալիս փողոց։ Բախումներ են այս պահին Սուլեյմանիայում, կան զոհեր։
- Երեկ Եգիպտոսի Սինայում՝ ալ-Արիշում, մահափորձ էր եղել Եգիպտոսի ՊՆ և ՆԳ նախարարների դեմ։ Այսօր ԻՊ-ը պատասխանատվություն ստանձնեց այդ մահափորձի համար՝ պնդելով, որ կիրառել են կառավարվող հրթիռ։
- Սիրիայում (նաև Իրաքում) բախումները շարունակվում են, ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին լսեցինք, բայց էդպես էլ չտեսանք․․․ Սպասենք, կարողա լինի՞․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել