Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նեթանյահուն կիրակի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ես սովոր չեմ բարոյականության մասին դասախոսություն լսել այն առաջնորդից, որը ռմբակոծում է քրդական գյուղեր թե՛ Թուրքիայում և թե՛ հարևան երկրներում:
Էրդողանն օգնում է ահաբեկիչներին, այդ թվում` Գազայում, որտեղ սպանվում են անմեղ մարդիկ»,- ասել է Նեթանյահուն: 
«Դա այն մարդն է, ով մեզ փոձում է դաս տալ»:
Նեթանյահունի այս արձագանքը եղավ Էրդողանի արված հայտարարությունից հետո, որով Էրդողանն ասում էր.
«Պաղեստինը 1947 թվականից գտնվում է օկուպացիայի տակ: Իսրայելը գրավյալ պետություն է, կարող եմ ասել՝ ահաբեկչական պետություն է»:
Էրդողանը նաև խիստ քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: 
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է Նեթանյահուի հայտարարությանը՝ ասելով. «Մեր երկրի և մեր առաջնորդի վրա հարձակվելու փոխարեն Իսրայելի իշխանությունները պետք է վերջ տան պաղեստինյան տարածքների օկուպացմանը:
Թուրքիան տասնամյակներ շարունակ պատերազմ է ծավալում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ, պայքարում է Թուրքիայում միլիոնավոր քրդերի համար ավելի մեծ մշակութային և ազգային իրավունքների իրացման համար»:
Նշեմ, որ Էրդողանը հայտարարել էր, որ պետք է համախմբվել և պայքարել չարիքի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել