Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների որոշումը՝ Երուսաղեմի մասով, հակասում է տարածաշրջանային միջազգային իրավունքի նորմերին:
«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գնալ «ասացի, և դա լավ է» ճանապարհով: Աշխարհի առաջատար պետության ղեկավար լինելն այդքան էլ հեշտ չէ: Էրդողանը թույլ չի տալիս ձեզ այդ իրավունքը»,- ասել է Էրդողանը արտահանողների ասոցիացիայի նորարարության և ձեռներեցության շաբաթի փակման արարողության ժամանակ:
«Աշխարհի առաջնորդների խնդիրն է խաղաղություն պահպանել, ոչ թե հակամարտություններ ստեղծել»,- շարունակել է նա:
«Իսրայելը գրավյալ պետություն է, նրանց ոստիկանները կրակում են երիտասարդներին և երեխաների վրա... Նրանք հարվածում են Գազային իրենց F-16-ով, միևույն ժամանակ նրանք հարվածում են Պաղեստինին»,- ավելացրել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ պետք է համախմբվել և արժանի հարված հասցնել Թրամփին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել