Araratnews.am-ը գրում է.
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը խոստացել է հարված իրականացնել Միացյալ Նահանգների, Իսրայելի և նրա դաշնակիցների դեմ՝ ի պատասխան ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը. հաղորդում է Interfax.ru-ն:
Ավելի վաղ հաղորդել էինք, ՀԱՄԱՍ իսլամական շարժումը դեկտեմբերի 8-ը «ցասման օր» էր հռչակել:
Թրամփին մեղադրում են «դժոխքի դռները» բացելու մեջ: Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահը վարկաբեկել է իրեն որպես պաղեստինյան խնդրի շուրջ բանակցող և այլևս չի կարող մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/al-khaidan-sparnacel-e-amn-in%D5%9D-thramphi-oroshman-pattcharov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել