Աշխարհը լի է գաղտնի ու հատուկ այնպիսի վայրերով, որոնց մասին մենք կամ չգիտենք, կամ էլ նույնիսկ ցանկության դեպքում չենք կարող այցելել: Ցուցակում ընդգրկված են հենց այդպիսի վայրեր, որոնք փակ են հասարակության լայն շրջանների համար, և այնտեղ հնարավոր չէ ոտք դնել:
10 Մեժգոռյե
Մեժգոռյեն Ռուսաստանում գտնվող փակ քաղաք է, որտեղ ենթադրում են, որ բնակվում են Յամանտաու լեռան վրա հույժ գաղտնի պայմաններում աշխատող մարդիկ: Քաղաքը հիմնադրվել է 1979 թվականին և Յամանտաու լեռից գտնվում է 1640 մետր հեռավորության վրա: Յամանտաուն հարավային Ուրալի ամենաբարձր գագաթն է: ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, որ այնտեղ, ինչպես նաև Կոնսվինսկի լեռան վրա, հսկա միջուկային կայան կամ բունկեր գոյություն ունի: Դեռ ուշ 1990-ականներին՝ Բորիս Ելցինի կառավարման տարիներին, ԱՄՆ-ն, օգտագործելով իր արբանյակները, այնտեղ բազմիցս հայտնաբերել է լայնորեն ընթացող հնագիտական պեղումներ: Այս կայանի բարձունքում կառուցվել են 2 կայազորներ՝ Բելորեցկ-15-ը և Բելորեցկ 16-ը: ԱՄՆ-ի բազմաթիվ հարցումներին ռուսական իշխանությունները հակասական պատասխաններ են տալիս: Նրանք ասում են, որ դա ածուխի հանք է, ռուսական գանձերի զետեղարան, սննդային պահեստ, միջուկային պատերազմի դեպքում առաջնորդների համար կառուցված բունկեր և այլն:
9. Վատիկանի գաղտնի արխիվներ
Վատիկանի արխիվները պաշտոնապես գաղտնի չեն համարվում, յուրաքանչյուր ոք կարող է նախօրոք ներկայացնել հարցում, պահանջել այս կամ այն փաստաթուղթը, բայց երբեք չի կարող մտնել արխիվ: Միակ փաստաթղթերի ձևը, որ հնարավոր չէ պահանջել, դա դեռ 75 տարվա հնություն չունեցող փաստաթղթերն են (այս կարգը գործում է դիվանագիտական և կառավարական տեղեկատվության պաշտպանության համար): Ենթադրում են, որ արխիվում պահարանների գումարային երկարությունը շուրջ 84 կմ է: Հանրության համար բաց փաստաթղթերի ցուցակում ցուցակագրված է շուրջ 35 000 հատոր փաստաթուղթ:
8. Ակումբ 33
Դիսնեյլենդը, հակառակ տարածված կարծիքի, ունի նաև հատուկ վայրեր, որոնք փակ են հասարակության լայն շրջանների համար և օգտագործվում են փակ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Ակումբ 33-ը փակ ակումբ է, որը գտնվում է Նյու Օռլեանի հրապարակի հենց կենտրոնում: Պաշտոնապես գաղտնի այս ակումբի մուտքը գտնվում է 33-րդ թագավորական փողոցի վրա՝ «Բլու Բեյու» ռեստորանի կողքին: Մուտքը ճանաչվում է զարդանախշերով զարդարված հասցեի ցուցանակով, որի վրա փորագրված է 33 թիվը: Այս ակումբ մտնելու անդամավճարը տատանվում է 10-30 հազար դոլարի սահմաններում: Եվ անդամագրվել ցանկացողները պետք է գրանցվեն մի ցուցակում, որը արդեն 40 տարվա հնություն ունի:
7. Մոսկվայի մետրո-2
Մետրո-2-ը համարվում է Մոսկվայի իրական մետրոյին զուգահեռ ընթացող, գաղտնի ստորգետնյա համակարգ: Այս համակարգը ենթադրաբար կառուցվել է Ստալինի կառավարման տարիներին և ԿԳԲ-ի կողմից անվանվել D-6 ծածկանունով: Ռուսական լրագրողները փաստում են, որ Մետրո-2-ի գոյությունը Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության կողմից ոչ հաստատվում է և ոչ էլ ժխտվում:
Ենթադրում են նաև, որ Մետրո-2-ի երկարությունը գերազանցում է հասարակական մետրոյի երկարությանը. այն ունի 4 գիծ, որոնք գտնվում են 50-200 մ խորության վրա: Ասում են, որ Մետրո-2-ը կապում է Կրեմլը ազգային անվտանգության, կառավարական Վնուկովո-2 օդանավակայանի, ստորգետնյա Ռամենկի քաղաքի և պետական կարևորություն ունեցող այլ կառույցների հետ: Քանի որ Մետրո-2-ի գոյությունը դեռ հաստատված չէ, անհնար է այնտեղ այցելելը:
6. Ուայթի Ջենտլմենների ակումբ
Ուայթի Ջենտլմենների ակումբը Անգլիայի ամենաառաջնակարգ ջենտլմենների ակումբն է: Այն հիմնադրվել է 1693 թվականին իտալացի Ֆրանչեսկո Բիանկոյի կողմից (Ֆրենսիս Ուայթ) և ամենասկզբում ունեցել է ընդամենը մեկ նպատակ՝ վաճառել նոր հայտնագործված տաք շոկոլադը: Հետագայում այն վերափոխվել է սովորական, սակայն խիստ գաղտնի մի ակումբի: Ակումբը հայտնի է իր «գրազի գրքով», որտեղ անդամները խելագար գրազներ են բռնում միմյանց հետ: Դրանցից ամենահայտնին 3000 ֆունտի համար բռնված գրազն է. ապակուն ընկած երկու կաթիլներից ավելի շուտ ներքև հասնողի «տերը» ստանում էր 3000 ֆունտ ստերլինգ: Ինչու՞ է այս ակումբը հայտնվել ցուցակում: Նախ՝ կանանց ընդհանրապես արգելված է այս ակումբի անդամ դառնալ, իսկ կարդացողների կեսը բնականաբար կանայք են: Եվ ապա՝ տղամարդիկ, ովքեր ցանկանում են այս ակումբի անդամ դառնալ, պետք է ունենան ակումբի անդամներից որևէ մեկի երաշխավորությունը, որի առաջարկն էլ իր հերթին պաշտպանում են 2 այլ անդամներ:
5. 51-րդ շրջան
51-րդ շրջանը ԱՄՆ-ի Նևադա նահանգի հարավային հատվածում տեղակայված զինվորական բազա է: Այն գտնվում է ԱՄՆ-ի արևմտյան մասում՝ Լաս Վեգասից 133 կմ հեռավորության վրա: 51-րդ շրջանը գաղտնի զինվորական օդանավակայան է, որի գլխավոր նպատակը նորագույն զենքերի և ինքնաթիռների փորձարկումն է: Բազմաթիվ տեսություններ և ՉԹՕ-ների մասին տարբեր պատմություններ են ստեղծվել այս շրջանի հույժ գաղտնիության պատճառով: Նկարի ցուցանակում գրված է, որ կկիրառվի մահացու ուժ, եթե ինչ-որ մեկը ոտք դնի 51-րդ շրջան:
4. Սենյակ 39
Սենյակ 39-ը կամ Բյուրո 39-ը Հյուսիսային Կորեայի ամենագաղտնի կազմակերպություններից մեկն է, որը նպատակ ունի ձեռք բերել արտասահմանյան փողեր Կիմ Ջոնգ Իլի համար: Սենյակ 39-ը ստեղծվել է ուշ 1970-ական թվականներին: Այն համարվում է Հյուսիսային Կորեայի, այսպես կոչված, «տնտեսությունների մրցապայքարի» հիմնաքարը, որը կենտրոնացած է Կիմի գերդաստանի ձեռքերում: Հայտնի չէ, թե ինչ նշանակություն և ծագում ունի կազմակերպության անունը: Շատ քիչ բան է հայտնի Սենյակ 39-ի մասին: Ասում են, թե այս կազմակերպությանն են պատկանում Չինաստանում և Շվեյցարիայում գրանցված 10-20 բանկային հաշիվներ, որոնք օգտագործվում են կեղծիքի, փողերի լվացման և այլ անօրինական գործողությունների համար: Կա կարծիք նաև, որ Սենյակ 39-ը ներգրավված է անօրինական զենքերի և թմրադեղերի վաճառքի մեջ: Միակ հստակ փաստն այն է, որ կազմակերպությունն ունի ավելի քան 120 արտասահմանյան մասնաճյուղեր և գտնվում է Կիմ Ջոնգ Իլի անմիջական վերահսկողության տակ:
3. Իսեի տաճարը
Իսեի տաճարը, որը իրականում իրենից ներկայացնում է ավելի քան 100 տաճարների համադրություն, համարվում է Ճապոնիայի ամենասուրբ տաճարը: Այն նվիրված է արևի աստվածություն Ամատերասուին և գոյություն ունի Ք.ա. 4 թվականից սկսած: Ենթադրում են, որ գլխավոր տաճարում է գտնվում Ճապոնիայի պատմության ամենակարևոր իրերից մեկը՝ Նաիկը (հայելի, որը, համաձայն ճապոնական դիցաբանության, միշտ գտնվել է Ճապոնիայի միապետի մոտ): Տաճարը ամեն 20 տարին մեկ ավերվում է և վերակառուցվում՝ հետևելով Շինտոյի մահվան և վերածննդի գաղափարին (հաջորդ վերակառուցումը կլինի այս տարի): Այստեղ թույլատրված է մտնել միայն նրանց, ովքեր տաճարի հոգևորական են և միաժամանակ Ճապոնիայի թագավորական ընտանիքի անդամ:
2. Mount Weather
Աշխարհի վերջը պատկերող ֆիլմերում հաճախ տեսնում ենք, որ գոյություն ունեն հատուկ մասնագիտացված տարածքներ, որտեղ ԱՄՆ-ի կառավարության անդամները և որոշ ընտրյալներ թաքնվում են, այն հույսով, որ կկարողանան խուսափել վտանգից: Mount Weather-ը հենց այդպիսի մի վայր է: Այն ստեղծվել է 1950-ական թվականներին՝ Սառը պատերազմի տարիներին, բայց մինչ օրս շարունակում է իր գործունեությունը: Այն այսպես կոչված «վերջին հույսի» շրջան է և փակ է հասարակության լայն շրջանների համար: Mount Weather-ը գտնվում է ԱՄՆ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության վերահսկողության տակ:
1. Մենուիթ Հիլլ
Մենուիթ Հիլլը Մեծ Բրիտանիայի Թագավորության ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական կայան է, որը կապված է միջազգային ECHELON լրտեսական ցանցի հետ: Մենուիթ Հիլլը կազմված է արբանյակային վերգետնյա կայաններից, այն որսում է խոսակցություններ, զգուշացնում է հրթիռների մասին և համարվում է աշխարհի ամենամեծ էլեկտրական կառավարման կայանը: ECHELON համակարգը ստեղծվել է Սովետական Միության ռազմական և դիվանագիտական բոլոր հաղորդակցությունները որսալու և կառավարելու նպատակով: Արևելյան Բլոկը կառուցվել է վաղ 1960-ական թվականներին՝ Սառը պատերազմի տարիներին: Սառը պատերազմի ավարտից հետո, ենթադրում են, որ այն օգտագործվել է ահաբեկիչներին, նարկոդիլերներին և պաշտոնական այլ անձանց լրտեսելու համար: Կասկածներ կան նաև, որ այս կայանը զբաղվում է հասարակական շպիոնաժով և խախտելով մարդու անվտանգության և անձնական կյանքի իրավունքները՝ հետևում է պետության մեջ տեղի ունեցող բոլոր հեռախոսային և ռադիո հաղորդակցումներին: