Ուկրաինայում առճակատումը գնում է բոլոր ուղղություններով։ Իշխանությունը քրեական գործեր է հարուցում Սաակաշվիլու թիմի անդամների վրա, դեպորտացիայի ենթարկում նրա վրացի ծանոթներին, ահաբեկում, բռնության ենթարկում։ Բացի դրանից՝ կոռուպցիոն ինստիտուտները գրոհում են հակակոռուպցիոն մարմինների վրա. երկու օր առաջ ազատել են Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահին, ՆԱԲՈւ-ի ղեկավար կազմի վրա ահռելի ճնշում են գործադրում, վարկաբեկում լրատվամիջոցներով։ Նախարարություններից ազատում են ռեֆորմատոր կադրերին, փակում են համակարգի դռներն անկախ մասնագետների առաջ, վերացնում քննական ճանապարհով աշխատանքի անցնելու հնարավորությունը։ 
Այս ամենից իշխանությունը դուրս է գալու կա՛մ բոլոր ոլորտները ուզուրպացրած, կա՛մ բոբիկ, վարտիքով ու ձեռնաշղթաներով։

#ՄիշաԳազՏուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել