Իսկ երկրորդը վերաբերում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ պարսկերեն «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցին, որտեղ ԱԽ ԱԳ նախարարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Մինսկի խմբի գործունեությանը, ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշմանը, ապրիլյան պատերազմին՝ այդ համատեքստում շեշտելով, որ Ադրբեջանը, սանձազերծելով պատերազմը, մեծ հարված է հասցրել բանակցային գործընթացին:
Արցախի արտգործնախարարը, հարցազրույցը վարող Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Սալար Սեյֆեդդինիի՝ հակամարտության վերջնական կարգավորման դեպքում որոշ տարածքների հնարավոր վերադարձմանն առնչվող հարցին ի պատասխան նշել է.
«Արցախի սահմաններից դուրս մենք այլ տարածքներ չունենք, ինչ որ ունենք, դրանք ամբողջությամբ Արցախի մաս են կազմում, իհարկե, որոշ շրջաններ կան, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, օրինակ՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, այսինքն՝ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 15 տոկոսը: Արցախի սահմանադրությամբ սահմանված լիազորությունները վերաբերում են ողջ երկրին, այսինքն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում կամ Արաքսի ափին գտնվող բնակավայրում նույն օրենքներն են գործում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1576997525717582&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել