Քարտ №1

Եթե ընտրել եք քարտ №1-ը, ուրեմն` շատ շուտով ձեզ համար կմեկնարկի հաջությունների շրջան, որի ընթացքում առանձնպես ոչ մի խնդիր ու դժվարություն չի առաջանա, իսկ այն խնդիրներին, որոնք կառաջանան «հորիզոնում», չարժե ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ոչ մի կերպ չեն ազդի ձեր կյանքի վրա ու չեն ունենա հետևանքներ: Ձեզ համար ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես կուզեք: Կարևորը` մի մոռացեք դրական տրամադրվածության մասին ու հավատացեք ամենալավին:

Քարտ №2

Եթե դուք ընտրել եք քարտ №2-ը, ապա պետք է իմանաք, որ այն ամենը, ինչ կձեռնարկեք այս տարի, պետք է արվի անձամբ ձեր կողմից, եթե ակնկալում եք հաջողակ վերջաբան: Պետք չէ հույս դնել մյուսների օգնության վրա, թեկուզ աջակցության առաջարկներ անպայման կունենաք: Պարզապես տրվեք ձեզ հետաքրքրող հարցերին ու գործերին ամբողջ հոգով ու եղեք ավելի ուշադիր: Ձեր կյանքում իրադարձությունների հանդեպ թեթևամիտ վերաբերմունք չպետք է լինի: Հանգստացեք ու վարվեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան:

Քարտ №3

Եթե ընտրել եք քարտ №3-ը, շտապում ենք ուրախացնել. մոտալուտ ժամանակներում դուք ձեզ բարձունքին կզգաք: Ամեն բան կհարթվի ու արդեն դուք չեք անհանգստանա ոչ մի բանի համար: Կզգաք, որ վերջապես հասել եք նրան, ինչին ձգտում էիք: Դե ինչ, ունեք իրավունք` հանգստանալու ու ինքներդ ձեզ գովելու:

Փորձեք շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր անկեղծ են ձեզ հետ ու բարին են ցանկանում միայն նրա համար, որ դուք ԴՈՒՔ           եք: Միայն այդ ժամանակ դուք կկարողանաք բախտից քաղել այն բարիքները, որ պատրաստ է տալ ձեզ:

Քարտ №4

Եթե ընտրել եք քարտ №4-ը, ուրեմն` ուզում ենք հայտնել, որ շնորհիվ ձեր սրամտութան ու ռացիոնալության դուք կարող եք հասնել ձեր ուզածին:

Խուսափեք ավելորդ ինքնավստահությունից, պետք չէ գերագնահատել հնարավորությունները: Նույնիսկ մեծ տաղանդ ունենալով` հնարավոր չէ հասցնել հասնել ամեն ինչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել