Խոյ

Եթե ծնվել եք այս նշանի տակ, նշանակում է` դուք ինքնասածի եք ու միշտ ստանում եք այն, ինչ ուզում եք: Դուք իսկապես ուժեղ ու անկախ կին եք: Պարզապես շարունակեք անել այն, ինչ երջանկացնում է ձեզ ու մի փոխվեք ոչ մեկի համար:

Ցուլ

Այս նշանը միշտ ուշադրության կենտրոնում է, ու բոլոր մարդիկ ուզում են լինել նրանց ընկերակցությամբ: Մարդկանց համար նրանք նման են մագնիսի ու իրենց լավ են զգում: Նրանց շատ է դուր գալիս լինել ընկերների կյանքն ու ոգին` ամբողջ գիշեր անեկդոտներ պատմելով:

Երկվորյակներ

Դուք շատ եք սիրում խաղալ մարդկանց հետ, ու ձեր այս գիծը շատ է գրավում նրանց: Նրանք պարզապես խելագարվում են ձեզ համար ու ուզում են տեղ ունենալ ձեր կյանքում: Բայց մի մոռացեք, որ այսպես վարվելով` դուք կարող եք ցավ պատճառել մարդկանց, այդ պատճառով փորձեք բալանս գտնել ձեր խաղացած խաղերի ու մարդկանց հետ անկեղծանալու միջև:

Խեցգետին

Երբ մարդիկ խոսում են ձեզ հետ, նրանց թվում է, որ խոսում են իրենց ծնողների հետ: Դուք շատ հանգիստ ու հավաքված մարդ եք: Ձեր հոգատար ու ջերմ սերը ստիպում է մարդկանց իրենց զգալ, ինչպես տանը, այդ պատճառով էլ նրանք սիրում են ձեզ: Դուք ամենուր վառ լույս եք տարածում, իսկ մարդկանց սրտերում` սեր:

Առյուծ

Դուք պարզապես կրակոտ խառնվածք ունեք: Պարզապես պետք է պատասխանատու լինեք ամեն ինչի համար, ու երբեք մի թողեք` մարդիկ ինչ-որ բան անեն ձեզ համար: Դուք համարվում եք դոմինանտ մարդ, ով ինքն է ղեկավարում իր կյանքը առանց որևէ մեկի հսկողության:

Կույս

Քա՜ղցր, քա՜ղցր բառեր: Երբ դուք խոսում եք, կարող է հալչել նույնիսկ ամենասառը սիրտը: Ահա, թե ինչու եք այդքան հեշտ սկսում շփվել մարդկանց հենց:

Կշեռք

Սա հորոսկոպի ամենացանկալի նշաններից մեկն է: Դուք շատ գեղեցիկ եք, հանգիստ ու ուրախ: Տղաների համար դուք պարզապես իդեալական աղջիկ եք, ում կուզեին տեսնել իրենց կողքին: Մի խոսքով` դուք աննկարագրելի ցանկալի եք:

Կարիճ

Դուք դրական էներգիա եք արձակում, ու դա ձեր ամենասեքսուալ գիծն է: Հակառակ սեռի ներկայացուցիչներին դա շատ է դուր գալիս, քանի որ նրանք միշտ իրենց լավ են զգում իրենց մարդկանց կողքին, ովքեր կարող են ոչ միայն ամբողջ ժամանակ աշխատել, այլև ուրախանալ:

Աղեղնավոր

Ամեն նոր բան փորձելու մշտական ցանկությունը ձեզ ավելի ցանկալի է դարձնում: Նույնիսկ եթե դուք ինչ-որ բան չգիտեք, կփորձեք դա, որպեսզի հարստացնեք ձեր կյանքը: Վերջիվերջո, դուք կարող եք հաջողության հասնել նրանում, ինչ անում եք ու հաճույք ստանալ դրանից:

Այծեղջյուր

Դուք մարդկանց գրավում եք ձեր հումորի զգացումով: Տղաները հաճախ օգտագործում են այս մեթոդը, երբ ուզում են գրավել աղջիկների սիրտը: Սա գրեթե միշտ աշխատում է բոլոր աղջիկների մոտ, ու նրանց սրտերը հալչում են:

Ջրհոս

Դուք շատ քնքուշ մարդ եք, բայց դա կարող է այնքա՜ն սեքսուալ լինել: Դուք միշտ գիտեք` ինչ ասել զուգընկերոջը` նրա սիրտը շահելու համար: Դուք չեք ամաչում նրանց ցույց տալ այն, որ ուզում եք նրանց: Դուք պարզապես մտածում եք ու անում այն, ինչ կցանկանայիք, որ ձեզ հետ անեին:

Ձկներ

Այն, ինչ ամենից շատ է գրավում մարդկանց ձեր մեջ, ձեր հանելուկն է: Դուք պարզապես ապրում եք ձեր աշխարհում ու ունեք հանելուկ, որը մարդիկ ուզում են գուշակել: Ո՞վ կմտածեր, որ ձեր ստվերը կլինի ձեր ամենասեքսուալ գիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել