Ճիշտ եք, ռուսները ըխք բաներ են խոսում մեր մասին, ու դա շատ տհաճա: Իրականում թե՛ ռուսի, թե՛ եվրոպացու բերանը լեզու է դնում մեր իշխանությունը։ Լավա, որ պայմանագրեր են կնքվում, բայց վատա, որ աշխարհում հայտնի ենք դառնում որպես մուրացկաններ... Բոլոր բանավեճերը դիտելիս միայն դա ես լսում. հայերը ձգտում են Եվրոպա, որ նոր վարկեր վերցնեն, հայերը ձգտում են Ռուսաստան, որ ռուսը իրանց փող տա... Երկրի պատիվը մի գցեք, պաշտոնյաներ, սրանից-նրանից հերթական վարկը մուրալիս միշտ հիշեք, որ էդ անտեր վարկերը պետքա փակեք հետո: Իսկ ո՞նց եք դուք դա անելու։ Երկրում գնաճա, որը դուք նույնիսկ չեմք հիմնավորում։ Գործազրկություն ու աղքատություն, պետական արտադրող հիմնարկներ չկան, որ բյուջեն փող լցնեն: Ավելի լավա՝ զբաղվեք դրանով, տնտեսությունը պետքա զարգացնել ոչ թե խոսքերով միայն, այլ իրական քայլերով: Առանց զարգացած տնտեսության մենք երբեք հզոր երկիր չենք դառնա ու միշտ կմնանք սրա-նրա ձեռքին նայող։ Պատիվ ունեցեք էլի։ Մի հատ ջղայնացեք, Ռուսաստանից պատիվ պահանջեք, էդ ինչեր են հաչում եթերներում։ Իսկ դուք չեք կարա, որովհետև պարտք եք, որովհետև էլի փող պետքա ուզեք, որովհետև երկրում նենց վիճակ եք ստեղծել, որ առանց դրսից եկող պարտքերի մի տարի չենք ձգի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: