Hraparak.am-ը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը բարձրացրել է ժողովրդի վրա վաճառվող սննդային տոպրակների գինը։ Եթե նախկինում մեկ տոպրակն արժեր 10 դրամ, ապա երեկավնից սիթիներում այն վաճառվում է 15 դրամով։
Սուպերմարկետների աշխատողներն էլ քաղաքացիներին չեն զգուշացնում, որ դրա գինը բարձրացել է, սպառողները դրա մասին տեղեկանում են ՀԴՄ կտրոններից։
Նշենք, որ այս ժամանակաշրջանում երկրում աննորմալ թանկություն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության մթերքներ դեպքում, միայն լուցկին է պահպանել իր տարիների գինը՝ 10 դրամ։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/b6eb46391d71e51c9f8b3baa0ad342b2
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել