«Զատկի նախօրեին, թեև ձվի գինը հասավ մինչև 200 դրամի, սակայն այդ գնով անգամ չէր ճարվում, խանութները դատարկ էին, իսկ այն քիչ օբյեկտներում, որոնք ստանում էին, հերթում մարդիկ իրար էին կոտորում: Ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել նախ Տնտեսական մրցակցության հանձնաժողովից, որտեղից մեզ տեղեկացրին, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել 7 խոշոր թռչնաֆաբրիկաների նկատմամբ:
90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդարացի՞ բարձրացավ, թե՞ հակամրցակցային խաղեր կան. «Արդյոք դեֆիցիտ կա՞, թե արհեստական է, արդյոք միջնորդ կազմակերպությունն արհեստական դեֆիցի՞տ է ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե դա գերիշխող դիրքի չարաշահում է, և արդյոք գնային բարձրացումը օբյեկտի՞վ է»:
Իսկ թե ինչու խոստացված էժանացումը չեղավ, նկատեցին. «Բացթողման գինը խոշոր տնտեսվարողների մոտ 63-64 դրամ է եղել, իսկ ցանցերում 90-ից իջել է 75, 76 դրամի»:
Ընդունենք, որ իրոք ուսումնասիրում են: Բայց հարց է ծագում ինչո՞վ էր զբաղված սույն պետական կառույցը մինչ այս, չէ՞ որ շաբաթներ առաջ էր ակնհայտ, թե ինչ խաղեր են սարքում ձվի շուկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: