Tert.am-ը գրում է.
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:
Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և ում համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ



