Ռուսները շատ տարօրինակ են. վստահ պնդում են, որ հետխորհրդային երկրներում իրենց չեն սիրում ԱՄՆ-ԵՄ քարոզչության պատճառով: Հիմա ես՝ ռուսական հեքիաթների ու գրականության վրա մեծացած, բայց արևմտյան քարոզչության զոհ դարձած նվաստս, մտածում եմ՝ անցած ապրիլին Հասանովը սպառնում էր Սմերչով (ռուսական) խփել Ստեփանակերտին: ԵՄ անդամ ոչ մի երկիր զենք չի վաճառում Ալիևին, ընդ որում՝ օրենքով: Բայց այս երկուսից մեր դաշնակիցը առաջինն է: Դաշնակցի վերահսկվող քարոզչական հաղորդումներից եզրակացնում ես, որ, որպես ՀՀ քաղաքացի, մարդ չես (ինչը զգում ես նաև ռուսական օդանավակայաններում): Ամենուրեք ու ամեն առիթով կայսերական վատագույն ավանդույթներով, սովորաբար գեր, մեծ թշերով մարդիկ համոզում են, որ քաղաքակրթությունը մեր ռեգիոնում հայտնվել է Սիբիրից: Ընդ որում՝ խոսում են միմյանց ընդհատելով, միաժամանակ, չհարգելով ոչ մեկին ու ոչինչ՝ պնդելով, որ առանց ռուսական վատ կառավարման մշակույթի բոլորս կորած ենք: Ու երբեք հարց չի առաջանում՝ գուցե վիրավորո՞ւմ են հարևան երկրներին, գուցե ուկրաինացիների զայրույթի հիմքում նվաստացված արժանապատվությո՞ւնն է, ոչ թե Վիկտորիա Նուլանդի պեչենիները: ՀՀ-ԵՄ համաձայնագրի առիթով Ֆեյսբուքում տոն էր, քարոզչական աղբ տարածելու փոխարեն գուցե մտածեին՝ ինչո՞ւ է այդպես: ՊՌԻՉՈՄ ՏՈՒՏ ԱՄԵՐԻԿԱ?. Сила есть, ума не надо արտահայտություն կա միայն ռուսերենում։ Եկե՛ք դաշնակից լինենք, ախպոր պես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: