Իրանի թյուրքախոս նահանգներում երկու տարի առաջ Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանների և մի խումբ հավատացյալների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել, որի շրջանակներում Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել խնդիրներ չստեղծել այն հավատացյալների համար, որոնք պայքարում են իսլամի համար: Ավելին՝ Ալ Հաշեմը շեշտել է, որ իսլամի համար զոհվածները «շահիդ» են համարվում, նրանք նահատակված լինեն Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում, թե Ադրբեջանում:
Ի դեպ՝ Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մի քանի անգամ հորդորել է չճնշել և բավարարել շիաների պահանջները:
Այդ համատեքստում բավականին ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի շահերը սպասարկող պարսկերեն լրատվականներից մեկը՝ Իրանում Նարդարանի «շահիդների» ոգեկոչումը ներկայացնելով որպես «Նարդարանի ահաբեկիչների» ոգեկոչում:
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=1569133803170621&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել