Անկախ նրանից, թե թղթի վրա ինչ է գրված, թե՛ Ռուսաստանը և թե՛ Հայաստանը դարձան կապիտալիստական երկրներ, որտեղ ով ունի կապիտալ, կապրի, իսկ ով չունի, կվերանա, կարտագաղթի կամ մի կերպ գոյություն քարշ կտա։
Մոտ 25 տարի մեր գլուխն արդուկել են օլիգարխներով այն դեպքում, երբ դրանց անունը ԿԱՊԻՏԱԼԻՍՏ է, մեզ կատաղեցրել են ավազակապետությամբ այն դեպքում, երբ դրա անունը ԿԱՊԻՏԱԼԻԶՄ է, մեզ վախեցրել են համասեռական եվրոպական արժեքներով այն դեպքում, երբ դա ազատ շուկայական ՍՈՑԻԱԼԻԶՄ է, այսինքն՝ համակարգ, որում նախ մարդն է արժեք, հետո՝ այդ մարդու ունեցածը կամ չունեցածը։
Հայաստանի հիմնական ձեռնարկությունները Ռուսաստանի սեփականությունն են, այսինքն՝ Հայաստանի ԹԻՎ 1 ԿԱՊԻՏԱԼԻՍՏԸ Ռուսաստանն է։ Իսկ դա նշանակում է, որ այդ թիվ 1 կապիտալիստն ամեն գնով պայքարելու է, որպեսզի Հայաստանը չդառնա սոցիալիստական, չզարգանա Եվրոպական մոդելը, ու ՄԱՐԴԸ չլինի բարձրագույն արժեք։ Նույնն անելու է ԱՄՆ-ն, ով կարող է մեծահարուստներին հավաքել տարին 10 անգամ, ամենատարբեր բարեգործական հանգանակությունների, իբրև մարդասիրական ձեռնարկ, բայց երբեք թույլ չտալ, որպեսզի ԱՄՆ-ում առողջության ապահովագրությունը լիովին ծածկի հանրության բոլոր շերտերին, ու բժշկությունը դառնա մատչելի բոլորի համար։
Մեր երկրի իրական խնդիրը ԿԱՊԻՏԱԼԻԶՄՆ է՝ իր բոլոր կողմնակի ազդեցություններով, ու սրան կա մեկ օպտիմալ հակակշիռ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել