Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միջդիրքային տարածքում հայտնաբերված դիակի վերաբերյալ տեղեկությունը։
Ըստ պաշտոնական տեղեկության՝ դիակը պատկանում է Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլին։
Նշեմ, որ սեպտեմբերի 27-ին ժամը 07-ի սահմաններում Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Սադարակ գյուղի բնակիչ Բահրուզ Փարվիզ օղլու Ջալիլբեյլիի ( Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu) կողմից սպանվել են 3 զինծառայողներ։
Սպանվածների տվյալներն են՝
- ավագ լեյտենանտ Նահիդ Քյարիբ օղլու Աբբասով ( Abbasov Nahid Qərib oğlu, Ղարադաղի շրջանի բնակիչ )
- Էլվին Էլշան օղլու Շարի՝լի ( Şərifli Elvin Elşən oğlu, Շահիլ գյուղի բնակիչ)
- Վուսսալ Ռաֆիկ օղլու Աղաև (Ağayev Vüsal Rafiq oğlu, 1993թ ծնված, Շարուրի շրջանի Դուդանգյար գյուղի բնակիչ)։
Այս սպանության մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել, և սրա մասին հայտնի է դարձել միայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից։
Հնարավոր է նաև, որ այսօր հայտնաբերված դիակը ամենևին էլ կապ չունենա սեպտեմբերի 27-ի սպանդի հետ, և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը Ջալիլբեյլիի անունը տվել է միայն այն պատճառով, որ Ադրբեջանի հանրությունը ընդդիմադիր լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից քիչ թե շատ տեղեկացված էր սեպտեմբերյան դեպքի մասին։
Տեղադրում եմ սեպտեմբերի 27-ին սպանված ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները․