Աքսեսուարները բնավորություն ունեցող իրեր են, որոնք պատասխանատու են կերպարի անհատականության համար: Ամեն սեզոն դիզայներները շեշտը դնում են վառ դետալների վրա, որոնք ունակ են առավելագույն ուշադրություն գրավելու զգեստի վրա: Այդպիսի շեշտադրումները գերազանց են աշխատում, երբ դուք հագնում եք հասարակ բազային իրեր կամ զուսպ հավաքածու: Աքսեսուարները կարող են ընդգծել ձեր տրամադրությունը և զգացմունքները: Իրականում թրենդային աքսեսուարները շատ են, բայց մենք կառանձնացնենք սեզոնի երկու հիմնական շեշտադրումները:
Բերետ
Այս սեզոնին արդիական են ամենատարբեր բերետները: Այն կարող է լինել թավշյա, բրդյա, կաշվից։ Բերետը հիանալի է սազում միդի երկարության կիսաշրջազգեստի, դասական վերարկուի և ամենօրյա դենիմի հետ:
Երկար ձեռնոցներ
Ցուրտն ընկնելուն պես 80-ականների նրբաճաշակ այս աքսեսուարը դառնում է ավելի ցանկալի: Բարձր ձեռնոցներ կարելի է կրել ոչ միայն կարճացրած թևեր ունեցող վերնահագուստով, այլև՝ սվիտերներով, թրենչերով և նորաձև ժակետներով: Արդիական են ոչ միայն նեղ տարբերակները, այլև լայնը՝ ինչպես կաշվից, այնպես էլ բրդյա: