Araratnews.am-ը գրում է.

Այս տարի Դոնալդ Թրամփը՝ կատարելով նախագահի իր պարտականությունը,առաջին անգամ անցկացրել է հնդկահավերի ամենամյա ներման արարողությունը. հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Հատուկ Գոհաբանության տոնի առթիվ Միննեսոթա նահանգից բերված Դրամստիք և Ուիշբոուն անուններով հնդկահավերը ներման նախօրեին գիշերել էին նախագահի նստավայրի դիմաց գտնվող 5-աստղանի հյուրանոցում՝ սպասելով, թե Թրամփը ում ներում կշնորհի և կազատի կերակուր դառնալու ճակատագրից:

Գոհաբանության օրը Ամերիկայի պետական տոներից է, որը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը: Նոյեմբերի 23-ի նախօրեին մթերային խանութներում եռուզեռ է, մարդիկ շտապում են գնումներ կատարել:

Գոհաբանության օրը հնդկահավերի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել Է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ այդ թռչունը նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին:

5a15516fe897f.image171122185651-trump-wh-turkey-pardon-02-exlarge-169AP_17325672008941 barron-trump-1macysh0008v2_45565259 turkey2-pardon-trump-gty-ml-171121

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել