Եթե այսօր օրը Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը պետք է որոշի մասնակցել մայիսյան ընտրություններին, ապա հարկ եմ համարում հիշեցնել, որ.
1. Մայիսի 5-ին, ի տարբերություն նախագահական ընտրությունների, ՀԱԿ ձայները կգնան իրենց, Բարգավաճ Հայաստանինն` իրենց, ՀՅԴ-ինն` իրենց, Հանրապետականինն` իրենց...
2. Նախագահական ընտրությունների տհաճ սցենարը չկրկնելու նպատակով գործի են դրվելու ընտրակաշառքների տեխնոլոգիան, վարչական ռեսուրսները:
Այս պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև, Երևան» շարժման անգամ երրորդ տեղ գրավելու հավանականությունն է վտանգված:
Հուսով եմ` այսօր խելամտությունը ի վերջո կհաղթի, և կորդեգրվեն շարժման բարգավաճման նոր, դեռևս ՀՀ քաղաքական դաշտում նախադեպը չունեցող տեխնոլոգիաներ, այլապես Րաֆֆի Hովհաննիսյանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ նախորդները: Այն է՝
Բարև, Հայաստան
Բարև, Երևան
Բարև, Կենտրոն համայնք
Բարև, ընտանիք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/302112856586181
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել