Բոլոր հնարավոր ու անհնար շարժումները փոզմիշ արած Սանասարյան Դավիթը մեղադրում է դասադուլավորներին տարկետման շարժումը փոզմիշ անելու մեջ։ Ախր ինչո՞ւ, Դավիթ ջան, ի՞նչ են արել այս մարդիկ, որ դու ինքդ մի քանի անգամ չես արել։
Դասադուլ հայտարարեցին, իսկ հետո կասեցրի՞ն։ Էհ, դու էլ էիր դարձել տարօրինակ հացադուլների կատարող, երբ պարբերաբար հացադուլներ էիր հայտարարում, որոնք տևում էին մինչև առաջին սովածանալդ։ Դասադուլավորների ու քո մեջ միակ տարբերությունն այն է, որ իրենք մի օրում հասկացան, որ ծաղրի առարկա կդառնան, իսկ քո մոտ այդ պրոցեսսը ձգվում ու ձգվում է։
Անողոք ու անզիջում պայքար էին խոստանում, բայց եզրահանգումը եղավ կլոր սեղա՞նը։ Էհ, դու էլ, եղբայր, մի 5-6 անգամ մինչև վերջին արյան կաթիլը պայքարելու մասին հայտարարություն էիր անում, իսկ վերջում քեզ կարտոֆիլի պարկի պես բերում, բրախում էին Կարապի լճի գազոնների մեջ կամ էլ հրապարակի կլորից էին պարկի նման շալակում, տանում մի ուրիշ տեղ բրախում։ Ամոթ չլինի հարցնել՝ դու ինքդ ի՞նչ արդյունք ես գրանցել, քո բոլոր պայքարներում, որ մի հատ էլ դժգոհություն ես հայտնում ու անուղղակի պիտակավորում ես։
Ու ընդհանրապես, հասկանալի չէ, թե Ֆլետչերում Սանասարյանին ինչեր էին սովորեցնում, ու սովորե՞ց արդյոք, բայց Ֆեյսբուքում թամաշա անելով պրոցեսները չեն ուղղորդում, ուրիշի ձեռքերով էլ կրակից կաշտան հանում են, բայց դրա համար մի քիչ ավելի շատ խելք ու հմտություն է պետք, քան ունի բոլոր ժամանակների գլխավոր հեղափոխական-փոզմիշիստ Սանասարյան Դավիթը։