Այսօր Կենտրոն համայնքի դռնեդուռ քարոզչության առաջին օրը անցավ բավականին լարված: Հանրապետական խուժանի հետ բախումներից և այլ անախորժություններից հաջողվեց խուսափել միայն լրագրողների առկայության և սադրանքներին չտրվելու հետևանքով: Սկզբից մեզ մոտեցան և քարոզչությունը դադարեցնելու պահանջ ներկայացրին մի քանի երիտասարդ` պնդելով, որ դա իրենց տարածքն է և այնտեղ մենք անելիք չունենք: Սակայն արդյունքի չհասնելով, շուտով ստիպված եղան հեռանալ, իսկ ավելի կոնկրետ փախչել, երբ հասկացան, որ ամբողջ խոսակցությունը լրագրող Անի Գևորգյանի կողմից ձայնագրվում է: Բայց նրանք այդքան հեշտ ջհանձնվեցին և րոպեներ անց անցան հին ու բարի մեթոդներին: Հանկարծ հայտնվեցին իբր տեղի բնակիչ մի քանի ագռեսիվ տրամադրվածություն ունեցող կին և սկսեցին պահանջել մեզնից հեռանալ իրենց բակից, քանի որ էստեղ բոլորն էլ գիտեն, թե ում պետք է ընտրեն: Սակայն քիչ անց ստիպված եղան մեր ետևից ուղղակի քայլել ու փորձել ներքաշել քաշքշուկի մեջ, ինչը զգալի խոչընդոտեց մեր գործունեությունը:
Տեղի ունեցածից հետո միանշանակ կարելի է պնդել, որ ավազակախումբը լրջագույնս անհանգստացած է Տարոնի ճակատագրով: Երեկվա Ավան համայնքի, իսկ այսօր արդեն Կենտրոնում Կոնգրեսի քարոզչության խոչընդոտման փորձերը հանցագործ հանրապետականների լիակատար մեկուսացման հետևանքներն են և ցույց են տալիս, որ պահի ճիշտ օգտագործման արդյունքում հնարավոր է Երևանում կործանիչ հարված հասցնել Սերժ Սարգսյանի գլխավորած հակաժողովրդական ուժերին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/559995120712239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել