«Շալկեի» ղեկավարությունը հայտարարել է, որ իսպանացի լեգենդար ֆուտբոլիստի՝ Ռաուլի հրաժեշտի հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են։ Այս մասին հաղորդում է «France Press»-ը։
Հրաժեշտի հանդիպումը, որում «Շալկեն» կհանդիպի «Ալ-Սադի» հետ, նախատեսված է անցկացնել հուլիսի 27-ին «Ֆելտինս Արենա» մարզադաշտում, որը 61 000 հանդիսատես է տեղավորում։
Ռաուլ Գոնսալես Բլանկոն շատ երկար տարիներ անց է կացրել Մադրիդի «Ռեալում» և եղել է «արքայական» ակումբի ավագը։
Այս պահին Ռաուլը 323 գնդակով մնում է մադրիդցիների պատմության լավագույն ռմբարկուն։ «Արքայական» ակումբի նախկին ավագը թիմի հետ նվաճել է Իսպանիայի 6 չեմպիոնություն, ինչպես նաև 3 անգամ տիրացել է Չեմպիոնների լիգային։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել