Ադրբեջանաբնակ թուրքալեզու պատմաբանների «պատմական» հայտնագործություններից (չնայած՝ այնքան էլ նոր բան չի).
Պարզվում է՝ Մեծ Հյաքը, ոչ թե պետական կազմավորում է եղել, այլ՝ աշխարհագրական տարածք, օրինակ՝ ինչպես Կովկասը, Բալկանները և այլն, ասում են սրանք, իսկ բնակիչներն էլ՝ արմենցիներ, այլ ոչ արմեններ: Այս հիմարության շրջանակներում, սակայն, նրանք խոսում են Մեծ Հայքի թագավորների, մասնավորապես՝ Արտաշիսյանների մասին (իհարկե, նշելով նրանց պարթևական ծագումը)՝ չհասկանալով, որ ակնհայտորեն հակասում են իրենք իրենց, երբ հղհում են անում արքաներին: Բացի այդ՝ բութ լռություն են պահպանում, որ եթե արմեն ազգ չի եղել, ապա արմեներեն-հայերեն լեզուն որտեղի՞ց է առաջացել ու ովքեր են այդ լեզվով խոսել: Ու դա ասում են մի երկրի "պատմաբաններ", որի անունն է հենց աշխարհագրական տեղանուն՝ Իրանական Ատրպատական, բայց որը երբեք Արաքսից հյուսիս չի տարածվել:
Բայց, այնուամենայնիվ, իրենց զոմբի հետևորդներին այդպես էլ չեն բացատրում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր, որ աշխարհագրական միավորն ունեցել է թագավոր, կամ ի՞նչ տրամաբանությամբ կարող է թագավոր լինել, բայց պետական կազմավորում չլինել)))):
Պատմական կեղծիքների շատ կարելի է հանդիպել, բայց ավելի տգետ կեղծիք, քան Ադրբեջանում է, դժվար է որևէ այլ երկրում գտնել:
Ապագայում Ադրբեջանի ամենաեկամտաբեր բիզնեսը, նավթի փոխարեն, լինելու է մակուլատուրայի բիզնեսը: