Ըստ լուրերի՝ Լիբանանն անկայունության շեմին է: Հայ համայնքին սպասվում է սիրիահայության վիճակը:
Լավագույն բանը, որ կարելի էր անել, այդ համայնքին Հայաստան տեղափոխվելու հնարավորություն ստեղծելն է, հնարավորինս համախումբ բնակության վայրերով ապահովելը:
Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է բնակչության ներհոսք: Ավելի նպատակահարմար է, որ դրանք հայեր լինեն, որոնք նաև մշակութային շատ ընդհանրություն կունենան տեղացի բնակչության հետ:
Դատարկ բնակֆոնդ ունենք՝ անհրաժեշտից շատ ավելի: Բնակչության շատ մեծ մաս լքել է Հայաստանը՝ այստեղ թողնելով դատարկ բնակարաններ, պահպանելով դրանց նկատմամբ սեփականության իրավունքը: Մեծ ռեսուրսներ է ծախսում Հայաստանն այդ բնակարանների պահպանման համար՝ թեկուզ նկատի ունենակով միայն պաշտպանական ծախսերը: Սակայն հիշյալ սեփականատերերն այդ ծախսերը չեն փոխհատուցում:
Կարելի է օրենսդրությունը փոփոխելու միջոցով (օրինակ՝ գույքահարկի օրենքը փոփոխելով) հետզհետե պետականացնել այդ բնակարանները և օգտագործել ՀՀ-ի կենսական կարիքների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել