Այսօր Ավանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գործնականում ցուցադրել են «Ավելի լավ Երևան» կարգախոսի ողջ էությունը: Տեղի թաղային հեղինակությունների և այսպես կոչված շենքի լիազորի կողմից խոչընդոտվել է դռնեդուռ քարոզչություն իրականացնող Կոնգրեսի երիտասարդների օրինական աշխատանքը: Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ, իսկ նրա ձեռքին եղած քարոզչանյութերը պատռվել են: Մենք արդեն դիմել ենք ոստիկանություն և հետևելու ենք, որպեսզի հացագործները պատժվեն:
Սա իշխանությունը բռնազավթողների նորմալ գործելաոճն է: Նրանք մշտապես խուսափել են առողջ մրցակցությունից, սակայն, միևնույն ժամանակ, այսպիսի երևույթները չի կարելի անարձագանք թողնել: Գիտեմ, որ մոտակա օրերին ձեզնից շատերն են ընդգրկված լինելու ընտրական պրոցեսներում: Ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծել է նմանատիպ խնդիրներով զբաղվող արագ արձագանքման խումբ: Կոչ եմ անում բոլորին, ովքեր կհանդիպեն նմանատիպ խոչընդոտների կամ ականատեսը կլինեն ընտրակեղծարարների ապօրինի գործունեությանը, անպայման տեղյակ պահել Ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարել 520974 հեռախոսահամարով:
Հանրապետականների ամենաթողության դեմ ավելի արդյունավետ է միասնական դիմադրությունը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/559624374082647
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել