Շատ ֆրանսուհիներ աղջկական բարեկազմությունը պահպանում են նաև 40 տարեկանից հետո, նույնիսկ 50-ից:
Եվ այսպես՝ ֆրանսուհիները…
Առավոտյան ֆրանսուհին ժամանակն ավելի շուտ կծախսի իր տաբատին հարմար ժակետ ընտրելու, քան գազօջախի մոտ կանգնելու վրա: Աշխատավայրում մի քանի անգամ սուրճ են խմում: Մինչև ճաշը ֆրանսուհիները կայուն ձևով ունենում են 2-3 ընդմիջում սուրճի համար, նրանք երբեք սուրճի հետ բուտերբրոդ կամ բլիթներ չեն օգտագործում:
Ճաշի համար ընտրում են աղցաններ և բանջարեղեն
Առավել հաճախ աշխատող ֆրանսիացիները սրճարանում են ճաշում: Կանայք սովորաբար պատվիրում են աղցան կամ բանջարեղենի գրիլ: Մի քիչ հավի միսը կամ ձուկը, 1 քառակուսի այծի պանիրը և ձիթապտղի յուղով տապակված հացի կտորները կորում են ռեհանով և ռուկոլայով հազարի տերևների կույտի մեջ:
Ճաշից առաջ ֆրանսուհին մի կտոր հաց է կտրում, վրան կարագ է քսում, բայց միայն 1-2 անգամ է կծում: Խաղում է հացի հետ, վերցնում ձեռքը, բայց չի ուտում: Փոխարենը հաճույքով 2-3 բաժակ ջուր կխմի:
Սննդի վրա ծախսում են խստորեն սահմանված գումար
Ընդմիջման գնալիս ֆրանսուհին չի վերցնում դրամապանակը, այլ որոշ գումար, սովորաբար ոչ շատ մեծ: Եթե աղցանները և տաք ուտեստներն ավելի թանկ արժեն, նա թեթև ուտեստ կպատվիրի: Գլխավորը սահմանված բյուջեի սահմաններից դուրս չգալն է:
«Մշակում են» օգտագործած կալորիաները
Ոմանք հատուկ նոթատերեր ունեն, որտեղ գրանցում են իրենց օրական սննդակարգի կալորիականությունը: Եթե կորպորատիվ երեկույթի ժամանակ ֆրանսուհին պատառաքաղով ծուլորեն դիպչում է բանջարեղենին և հրաժարվում է գիշերային երեկույթից, բոլորը հասկանում են՝ Մադլենը մշակում է երեկվա խոզի միսը:
Որպես նախուտեստ ընտրում են սեզոնային մրգեր
«Գործընկերներ, իմ հորաքույր Ամելն Իսպանիայից նեկտարին է ուղարկել: Ո՞վ է ուզում փորձել»: Սովորաբար այսպիսի առաջարկությանը դրական բացականչություններով և աշխատանքում 15 րոպե ընդմիջումով են պատասխանում: Հաջորդ օրը բոլորը Պրովանսի խնձոր կուտեն:
Քիչ են ուտում երեկույթներին
Ֆրանսիական երեկույթն այսպիսն է՝ ոչ վառ լույս, բաց պատշգամբներ և մի քանի տուփ գինի: Ոչ մի ուտելիք: Սովորաբար գինին ջրով են խմում: Ալկոհոլի հետ ուտել ընդունված չէ:
Դեսերտներ չեն ուտում
Իսկական ֆրանսուհիները սառն են վերաբերվում քաղցրին հիմնական ուտեստից հետո: Եթե դեսերտ են պատվիրում, միայն մի քանի գդալ են փորձում: Այդ պատճառով փարիզյան ռեստորաններում դեսերտի ճաշացանկ բերվում է միայն հաճախորդի խնդրանքով:
Սեղանի շուրջ շատ են խոսում
Ֆրանսուհիները սեղանի շուրջ դանդաղ են ուտում՝ երկարաձգելով հաճույքը, և շատ են խոսում:
Շատ են քայլում
Ֆրանսուհիները կարծում են, որ պետք է իմանալ հարազատ քաղաքի բոլոր անկյունները, շատ են քայլում: