Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թարմփը հայտարարել է, որ պատրաստվում է վերջ դնեմ ԱՄՆ-ում մշտական բնակության հնարավորություն ընձեռող «Գրին քարտի» խաղարկությանը. պատճառը Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է, որի հետևանքով զոհվել էր 8 մարդ, վիրավորվել` 12-ը: Այս մասին հայտնում է The Journal-ը:
«Ես սկսում եմ «Գրին քարտի» դադարեցման գործընթացը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներին: Մենք վերջ կդնենք այս ծրագրին այնքան շուտ, որքան հնարավոր է»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդել էինք՝ Նահանգների ղեկավարը հայտարարել էր, որ Նյու Յորքի ահաբեկչական հարձակման մեղավորը` Սայֆուլո Սաիպովը, մահապատժի է արժանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել