Նոր կարդում եմ ԱԳՆ պաշտոնակատարի` Նալբանդյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հունգարիայի հետ. ասել է թե` մոռանալ Գուրգենի մասին, գնալ ու հետ հավաքել այն պոմիդորները, ձվերը, որոնք թափել ենք Հունգարիայի դեսպանատան վրա...
Ո՞վ է պատրաստ, ՀՀ-ն Էդվարդ Նալբանդյա՞նն է...թե՞ արդեն հեռացումից առաջ ուզում է վերջին անգամ խալտուրա անել, նոր գնալ, որ հարվածները իր վրա վերցնի, Հունգարիային ներեն, մեղքը գցեն Նալբանդյանի վրա, ու նրան հեռացնեն. բա որ չէիք կարող նորմալ սառեցնել ու պիտի գոլ մնայիք, ինչո՞ւ մեծ-մեծ հայտարարություններ արեցիք: Ամոթ, Գուրգենի արյունը քաղաքական շահարկում է դարձել... Հունգարիայի «մարմնավաճառությունը» ներվում է....ու ադրբեջանին մեղադրելուց առաջ մեզ պիտի մեղադրենք մեր նեղմտության ու ոչ շրջահայացության համար, թե չէ ադրբեջանը ամեն տեղ իրեն գովազդում է ու ամենքին փողով գնում է, մենք պիտի մեր արժեքը ու կշիռը չկորցնենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/597601516917477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել