www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մինչ Ուսուցիչը ճանապարհորդում էր, Աստծո խոսքը տարածելով, տունը, որտեղ նա ապրում էր իր աշակերտների հետ՝ այրվեց:

— Նա մեզ էր վստահել, իսկ մենք չկարողացանք այն պահպանել, — ասաց նրանցից մեկը:

Եվ նրանք անհապաղ սկսեցին վերականգնել այն ամենը, ինչ մնացել էր կրակից հետո: Սակայն այդ ժամանակ Ուսուցիչը վերադարձավ և տեսավ նրանց աշխատանքը:

— Ահա, — ուրախացավ նա, — Մեր գործերը լավ են գնում՝ նոր տուն ենք կառուցում:

Այդժամ աշակերտն ամոթով պատմեց, թե ինչում է բանը՝ տունը, որտեղ ապրում էին բոլորով հրդեհվել է:

— Չեմ հասկանում թե ինչի մասին ես խոսում, — պատասխանեց Ուսուցիչը: — Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր լցված կյանքի նկատմամբ հավատով սկսել են կյանքի մի նոր շրջան: Նրանք, ովքեր կորցրել են իրենց միակ ունեցածը ավելի լավ վիճակում են քան մնացածը, քանզի այդ պահից սկսած նրանք կարող են միայն ձեռք են բերել:

Մայքլ Պարկես "Երաժշտություն"


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել