Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր ձայների համար պայքարը հիմնականում գնալու է ԲՀԿ-ի և Ժառանգության միջև /չնայած Րաֆֆին որևէ առիթ բաց չի թողնում հայտարերլու, որ Ժառանգություն այլևս գոյություն չունի/: Ընտրապայքարի առաջին փուլի արդյունքներով ունեմ տպավորություն, որ.

1. ԲՀԿ-ն շատ ավելի գրագետ է գործում ու պատրաստված: Ճիշտ հասկանում է տորթի որ հատվածի համար է պետք պայքարել և ում ախորժակը պետք է փակել այդ կտորի ուղղությամբ: «Տարոնը քըխ ա» խորագրով մշտական ֆոն արտադրելով՝ ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ կարողանում է հաջողությամբ «սվոյ»-ի իմիջը պահել, միևնույն ժամանակ իրեն ամրակցված մամուլով բառացիորեն քացու տակ է տալիս րաֆֆիականներին ու րաֆֆիականությունն ընդհանրապես: Էլ չասած ԲՀԿ-ին «հարող» քաղաքական ուժերի ու հայտնի գործիչների ուժեղ բաքվոկալը: Լավ է, թե վատ սա. չգտեմ, բայց հաստատ արդյունավետ է:

2. «Բարև Երևան» դաշինքը: Չկա: Մարդիկ նույնիսկ չգիտեն, ինչ է դա: «Մարտավարությունը». միայն գլոբալ խնդիրներով հետաքրքվող առաջնորդը քայլում է մարզերով, խեղճ Արմենենք էլ մի երկու հայհոյանք են հասցնում ուղարկել Տարոնի ուղղությամբ: Ու վսյո:

Մայիսի 5-ին կլինի բերքահավաքի ժամանակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել