ԱԺ-ում քաղաքական քննարկումներին եթե ինչ-որ մեկը, ով տեղյակ չէ Հայաստանի ներքին անցուդարձին, հետևի, շատ հանգիստ կարող է եզրակացնել, որ մանկական մուլտֆիլմի կամ, ասենք, մարտաֆիլմի է ականատես լինում․ դու ծառայել ես, դու չես ծառայել, դու դասալիք ես, ես լավ տղա եմ, ես գիտությունների թեկնածու եմ, դու սկի 10-րդ դասարանը չես ավարտել և այլն, և այլն։
Հարգելի պատգամավորներ, մի շփոթեք Ազգային ժողովն ախոռի հետ, գոյություն ունի օրենք, որից օգտվել են ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության ներկայացուցիչներից շատ-շատերն ու օրենքով չեն ծառայել բանակում։ Չի կարելի վերցնել ու ամեն ինչին նայել մի տեսանկյունից։ Ինչպես նշում է Էդուարդ Շարմազանովը, գոյություն ունի «լրագրողական հետաքննություն» կոչվածը, ոչ ոք չի բռնել այն մարդկանց ձեռքը, ովքեր չծառայածներին դեմ են տալիս այդ երևույթն ու ամեն գնով քաղաքական շահարկումների դաշտ մտցնում։ Պետք է հասկանալ հետևյալը․ տարկետման մասին օրենքը հետայսու վերաբերում է բոլորին ու հետադարձ ուժ չի ունենալու։ Ի՞նչ կարիք կա մեջբերելու անցյալում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ասենք, 15-20 տարվա վաղեմություն ունեն։ Թեպետ եթե ասելիք չկա, չեղած տեղը շահարկումն էլ մեծ բան է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=295544564281816&id=100014788247740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել