Չինաստանի կոմկուսի ղեկավարը հերթական համագումարի ընթացքում հավաստիացրեց, որ ևս մի քանի տարի, և իրենց երկիրը կդառնա երկրագնդի ամենահարուստ և ամենաբարեկեցիկ երկիրը, և, որն առանձնապես ուշագրավ է հեռատեսների համար, ռազմական ոլորտում կհասնի և կանցնի ԱՄՆ-ից․․․

Դարակազմիկ հայտարարություն աչք ունեցողների համար և ոչինչ չասող արտահայտություն տգետների համար, որոնց հոծ շարքերն այսօր ղեկավարում են աշխարհը: Այն ավելի պարզ կդառնա մի քանի տարի անց, երբ ավելի որոշակի կերևա այն, ինչին նրանք ձգտում են հետևողականորեն։ Երբ այս նույն պետական գործիչը տարիներ առաջ իր գործունեությունը սկսեց կոռուպցիայի դեմ խիստ պատժամիջոցներով, շատերը կարծում էին, որ դա ժամանակավոր և զուտ ցուցադրական բնույթ է կրում, սակայն այդ պայքարը շարունակվում է մինչ օրս, և հենց այն նպաստեց կոմկուսի հեղինակության աճին։ Հաջողության գաղտնիքն ընդամենը սկզբունքայնությունն է, որից հաստատապես զուրկ են եղել և զուրկ են մեր բոլոր ժամանակների կառավարությունները․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել