«Հրապարակը» մի սկանդալային միջադեպի մասին է գրել, որը պատահել է օրերս՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում Գագիկ Ծառուկյանի շրջայցի ժամանակ, երբ վերջինս հերթով մտնելով ստուգում էր ԲՀԿ-ի շտաբների աշխատանքը և մտնելով այդպիսի մի շտաբ՝ սկզբում զայրացել է, երբ շտաբի աշխատակիցներն անգամ ոտքի չեն կանգնել, որպեսզի ողջունեն կուսակցության նախագահին (կամ թագավորին), այնուհետև Ծառուկյանը պարզապես գազազել է, երբ տեսել է, որ շտաբի աշխատակիցների ցուցացակը բաղկացած է 28 անունից, այնինչ, իրենից վերցրել են 75 հոգանոց շտաբի համար նախատեսված աշխատավարձ (75.000-ական դրամ): Այլ կերպ ասսած, Ծառուկյանին կթում են իր իսկ յուրայինները, որովհետև այս մի շտաբի օրինակը եզակի չէ, համոզված եմ, որ Ծառուկյանը տհաճ անակնկալ կապրի, եթե իմանա, թե իր գրպանից քանի հոգի է նման եղանակներով փողեր շորթում, դե իսկ ընտրություններին ընդառաջ ծախսերը միայն ավելանալու են, որովհետև ԲՀԿ-ն ասես հոգում է նաև ՀԱԿ-ի ծախսերը կամ գոնե դրանց մի մասը․․․ Բա ՀԱԿ-ում ո՜նց են կթելու Ծառուկյանին, թող ու փախի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/243855425752833?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել