Ընտրություններից հետո սկսված ու շարունակվող թանկացումները հիշեցնում են պառավի ուլերի մասին առակը, երբ մի պառավ ամեն օր այծի կաթի հետ ջուր էր խառնում ու վաճառում: Մի օր էլ ջրհեղեղ է լինում, ու քշում-տանում է պառավի այծերը, սա էլ շվարում է ու չի հասկանում, թե ինչու: Այդ ժամանակ նրա որդին ասում է. «Մայրիկ, էս էն ջուրն էր, որ դու ամեն օր շերեփով խառնում էիր կաթին, հավաքվեց, եկավ ու քշեց-տարավ»:
Հիմա էս թանկացումներն ընտրությունների ժամանակ վերցրած էն տասը հազարներն են, որ հավաքվել, եկել ու սրբում-տանում են ձեր բոլոր խնայողությունները...
Երբեմն ջուրը որ մի բան բերում ա, հետո ոչ թե ջուրն ա տանում, այլ՝ ջրհեղեղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել