Երբեմն ինձ դիմում են մարզերում հաշվառված քաղաքացիներ՝ տեղեկանալու համար, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունն անձնագրային և վիզաների վարչությունում ինչքան ժամանակում է իրականացվում:
Ըստ դիմումատուների ինֆորմացիա է շրջանառվում, թե ԱՎՎ-ում ավելի արագ է իրականացվում գործողությունը, քան մարզերում, որովհետև ծրագրային առումով գործընթացն անցնում է հաստատման փուլով, իսկ ԱՎՎ-ի դեպքում հաստատվում է անմիջապես: Ավելին՝ ըստ չճշտված տվյալների՝ անձնագիրը վավերացված վիճակում ստանալու համար քաղաքացուն հրավիրում են հաջորդ օրը (տեղեկացնում է քաղաքացին):
ԱՎՎ-ում անձնագրում վավերականության նշում կատարելու և անձնագիրը քաղաքացուն հանձնելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից: 
Նույն ժամանակահատվածում կարող է իրականացվել գործընթացը բոլոր անձնագրային ծառայություններում և ծրագրային-տեխնիկական առումով ոչ մի տարբերություն չկա, առավել ևս՝ հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք գնալ չի կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել