Ադրբեջանը Ժնև գնալուց առաջ մի զինվորի սպանեց, երբ արդեն հանդիպման պայմանավորվածությունը կար, Ժնևից անմիջապես հետո մի զինվորի սպանեց։ Ադրբեջանն էս կերպով ամեն պատեհ-անպատեհ առիթով ցույց ա տալիս, որ թքած ունի նմանատիպ հանդիպումների ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, դրանք ուղղակի ժամանակ շահելու միջոց են կամ բանակցային իմիտացիա։ 
Իսկ մենք ամեն անգամ խորապես վերլուծում ենք, թե յուրաքանչյուր հանդիպում ինչ տվեց բանակցային գործընթացին։
Երևի ստատուս քվոն իրոք այլընտրանք չունի, եթե վերջին 23 տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել, չնայած մեր կողմից բանակցել է արդեն 3 նախագահ։ Ինչքան էլ տխուր լինի դա ընդունելը, իրականությունը դա ա պնդում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել