«Առաքելություն» կուսակցության քարոզչության շրջանակներում այսօր շարունակեցինք մեր հանդիպումները Էրեբունի համայնքում:
Բազմաբնակարան շենքերի բակերում հանդիպումների ընթացքում բնակիչները շարունակում էին հիմնականում դժգոհել շենքերի անմխիթար վիճակից` մուտքի դռների բացակայություն, շենքի հիմքերի խարխլում, շենքի հիմքերում ջրերի կուտակում, մաշված ու վտանգավոր վերելակներ, քանդված բակեր, խաղահրապարակների բացակայություն բազմաթիվ բակերում և այլն:
Այս ամենում բնակիչներն առաջին հերթին մեղադրում են համատիրություններին, որոնք տարվա ընթացքում հավաքում են տասնյակ միլիոնավոր դրամներ, իսկ խնդիրները մնում են անլուծելի: Վիճակը հիմնականում անմխիթար է Խաղաղ Դոն փողոցի վրա գտնվող հայտնի «երկար շենքերում»:
«Առաքելություն» կուսակցությունը միակն է, ով առաջարկում է համատիրությունների համակարգի վերացում:
Նշված փոփոխությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել բազմաբնակարան շենքերի բնակիչներից հավաքագրվող գումարները` ունենալ հստակ պատասխանատուներ, տալ համակարգային, կենտրոնացված լուծումներ:
Ի դեպ, միայն այդ «երկար շենքերի» բնակիչները տարեկան համատիրություններին վճարում են ավելի քանի 50 միլիոն դրամ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/377042692410196
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել