Սիրիան կլինի երկրորդ երկիրը, որ գեներալ Բաղերին կայցելի որպես ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, առաջինը Թուրքիան էր:
Ուշագրավ է, որ Մոհամմադ Բաղերին, բացի Սիրիայի ռազմական ղեկավարությունից, հանդիպում կունենա նաև նախագահ Բաշար ալ-Ասադի հետ (Թուրքիա այցի ընթացքում էլ հանդիպում էր ունեցել Էրդողանի հետ):
Լարված այս շրջափուլում Իրանի համար կարևոր է չթուլացնել վերահսկողությունը և տարիների ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերած բոլոր լծակներն օգտագործելով` ավելի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, ինչը պետք է նշել, որ բավականին հաջող և ինքնավստահ է իրականացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել