Ազգերի լիգան չաշխատող կառույց էր, քանի որ բարոյական պատասխանատվությունը չէր կարող հակասության մեջ չմտնել ուժի և շահի հետ: Փլվեց Լիգան, ստեղծվեց ՄԱԿ-ը:
Իսկ փոխարինելու եկած անվտանգության խորհուրդը ավելի շատ սկսեց հարգել ուժն ու շահը, քան բարոյական պարտավորություններն ու արժեքները: Համենայն դեպս ավելի էֆեկտիվ կառույց է (կամ էր :ՃՃՃ): 

Այս այլընտրանքային կառավարման ռեալիստական մոդելը եթե կիրառենք Հայաստանում, ո՞վ կնստի նման անվտանգության խորհրդի սեղանի շուրջ: Պայմանը՝ ունենալ ուժ/իշխանություն:

Քաղաքագիտության էլեկտրիկը փորձեց վերլուծել հայաստանյան քաղաքական կրիզիսը՝ գիտակցելով, որ գտնվում ենք նախաժողովրդավարական ժամանակահատվածում ...

Հ.Գ.
Մանջուրիա-Ճապոնիա ու Ծածկած շուկա-Լֆիկ: Բայց ի՜նչ նման են...

 Լավ նկար է: Փաստորեն պառկած կինը մեր երկրի արժեքներն են՝ ներառյալ Ծածկած շուկան, Ճապոնիան Լֆիկն է, Խոնարհվողը Երևանի քաղաքապաետարանն է ու այլ պատասխանատուներ, իսկ կերակրողը որոշ ճարտարապետներն են, որոնք փորձում են իբր թե դեմքները փրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել