Ռուսաստանի կազմաքանդման մասին խոսել են Պետրոս Առաջինի ժամանակներից սկսած, սակայն հենց այդ ժամանակներում Ռուսաստանը զավթեց Ղրիմը․․․ Այսօր եվրոպական քաղաքագետները գիտակցում են, որ մի քսան տարի անց, երբ Եվրոպայի բնակչության թիվը կկազմի երկրագնդի բնակչության ընդամենը մեկ տոկոսը, Եվրոպան, բնականաբար, կդադարի լուրջ քաղաքական և տնտեսական գործոն լինելուց․․․ Այսօր իսկ արդեն նկատելի է, որ Եվրոպան գրեթե անզոր է ինչ-որ հարց լուծելու․․․ Նրանք չունեն գլխավորը՝ ազգային անվտանգության գաղափարը։ Նրանց պետական գաղափարախոսության հիմքում իրավունքի, դեմոկրատիայի և սեռական հավասարությունն է, որն այլասերում է մարդուն՝ նրան իջեցնելով կենդանու մակարդակին․․․ Իրականում այս բոլորը կեղծ են, և դա ակնհայտ էր Կատալոնիայի անկախության հանրաքվեին հետևած բռնություններից Իսպանիայի կողմից․․․ Եվրոպան այսօր այնքան անզոր է, որ իբր թե ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար դիմել է ԱՄՆ-ի օգնությանը, որը բավական քանակությամբ զորքեր է տեղափոխում Եվրոպա․․․ Սրա անհեթեթությունն ակնհայտ է․․․ Ինչևէ։ Ռուսաստանն այլ կերպ մոտեցավ հարցին։ Նա հայրենիքի գաղափան առաջարկեց իր հասարակությանը, որը գործել է բոլոր դարերում, քանզի առանց հայրենիքի, առանց ընտանիքի գաղափարի չի կարող գոյություն ունենալ ոչ մի պետություն․․․ Սա շատ լավ են գիտակցում արևմտյան քաղաքագետները, դրա համար էլ նրանք նախ և առաջ փորձում են հեղինակազրկել այն լավագույնն ու թանկը, որոնցով ապրել, գոյատևել և պայքարել են ազգերը․․․ Իսկ երբ մարդկանց համար այլևս թանկ ու հարազատ չէ ո՛չ ընտանիքը, ո՛չ էլ հայրենիքը, կարող եք հաշվել, որ այդ ազգն այլևս գոյություն չունի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: