Միջուկային համաձայնագրից հետո թերևս Միացյալ Նահանգների նշանակալի աջակցությունն Իրանին Թրամփի ելույթն էր և այդ համատեքստում Եվրամիության լիակատար աջակցությունն Իրանին։ Թրամփն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն տվեց, որն այս օրերին արտահայտվում է Իրաքի Քրդստանի շուրջ ընթացող զարգացումներում, իսկ այդ համատեքստում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ազդեցիկ հոգևորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների մեկուսացումն Իրանի արտաքին քաղաքականության ձեռքբերումն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: